Էդվարդ Նալբանդյանն այցելել է Զինված ուժերի զորամաս
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:
Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Դիմելով զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծառայելով տարածաշրջանի ամենակայացած և մարտունակ բանակում՝ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Հայաստանի անվտանգության և խաղաղության գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում