2018-ին ծնելիության մակարդակը կնվազի 7-8 տոկոսով. ժողովրդագիր
Հայաստանից միգրացիոն հոսքերը շարունակում են զանգվածային բնույթ կրել: Այս տարի տնային տնտեսությունների 35 տոկսից ավելին ինչ-որ ձևով մասնակից է եղել միգրացիոն գործընթացներին: Նախորդ տարվա համեմատ 2 տոկոս աճ է նկատվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նրա խոսքով, միգրացիոն հոսքերի համար արտաքին լուրջ գործոն հանդիսացել է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը: Օրինական հիմունքներով, պայմանագրերով արտերկրում աշխատելու հեռանկարը գայթակղել է հազարավոր մարդկանց:
«Միգրացիայի տնտեսական ներուժը շարունակում է նվազել՝ չնայած այն բանին, որ ներմուծվող գումարներն աճել են: Միգրացիան այլևս աղքատությունից խուսափելու միջոց չէ: Շատ են այն ընտանիքները, որոնք միգրացիայի արդյունքում տնտեսական վիճակի ոչ թե բարելավում են ունենում, այլ վատթարացում: Եթե նախկինում միգրացիան գոյատևման ռազմավարություն էր, այսօրվա դրությամբ այն վտանգներ է պարունակում»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ միգրացիոն հոսքերի զգալի մասը բաժին է հասնում Ռուսաստանին:
Անդրադառնալով ժողովրդագրական տվյալներին՝ Ռուբեն Եգանյանը նշեց, որ 2018 թվականին ծնելիության ավելի ցածր մակարդակ է գրանցվելու, քան այս տարի: Մասնավորապես, 7-8 տոկոսով ավելի քիչ երեխաներ են ծնվելու: Արձանագրվելու է մահացածների թվի աճ, ամուսնությունների թիվը նվազելու է:
«Վերարտադրական տարիք են մուտք գործել 90-ականների կեսերին ծնվածները: Նրանք թվաքանակով քիչ են, հետևաբար նաև քիչ երեխաներ կունենան: Ծնելիության ամենաբարձր մակարդակը Հայաստանում գրանցվել է 1986 թվականին՝ 81 հազար երեխա, ամենացածր մակարդակը նկատվել է 2002 թվականին՝ 32 հազար: Ինչ վերաբերում է ծնելիության ներկա մակարդակին, ապա պարզ վերարտադրություն այլևս տեղի չի ունենում, նեղացող վերարտադրսություն է նկատվում»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից տարեկան մոտ 100 հազար մարդ գնում է արտագնա աշխատանքի. Ժողովրդագիր
- Մի քանի տարուց մահերի դեպքերը կավելանան, ծնունդների թիվը կնվազի. Ժողովրդագիրը ահազանգում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում