Իրանում ներքաղաքական վիճակը լարված է
Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում։
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ դրանք երկու հանգամանքով են պայմանավորված՝ տնտեսական և քաղաքական (վերջինս պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնով):
Առաջինի դեպքում քաղաքացիներն իրենց արդարացի բողոքն են արտահայտում թանկացումների նկատմամբ, իսկ երկրորդի դեպքում՝ փորձ է կատարվում ստեղծված իրավիճակից օգտվելով, ավելի սրել իրավիճակը: Ըստ իրանագետի, դատելով Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի այն հայտարարությունից, թե «Փողոցային շարժումը հրահրողներն այն չեն կարողանալու կասեցնել», կարծես թե սկզբնական շրջանում Ռուհանիի կառավարության քաղաքական հակառակորդները փորձել են քննադատել կառավարության ֆինանսատնտեսական քաղաքականությունը` կազմակերպելով բողոքի ցույցեր, սակայն հետագայում իրավիճակը դուրս է եկել նրանց վերահսկողությունից:
«Պետք է նշել, որ Ռուհանիին սատարող ԶԼՄ-ները ադեկվատ վերաբերմունք են ցուցաբերում ներքաղաքական իրավիճակին՝ քննադատելով կառավարության այն անդամներին, որոնք փորձում են անտեսել ցուցարարների պահանջները, ընդհակառակը, վերոնշյալ ԶԼՄ-ները ցույցերի անցկացման փաստը որպես Ռուհանիի հաղթանակն են համարում»,-գրել է Ա. Իսրայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան