Սաակաշվիլին ընդդիմադիրներին կոչ է արել համակարգել գործողությունները
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին Ուկրաինայի ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ է արել համակարգել պլանավորված զանգվածային և այլ գործողությունները:
«Ուզում եմ Ուկրաինայի բոլոր իրական ընդդիմադիր ուժերին կոչ անել անկախ իրենց կարծիքից՝ նստել և միասին որոշել հետագա գործողությունների ժամկետները»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ դրանով կբարելավվի գործողությունների արդյունավետությունը:
«Ես ուզում եմ, որ միակողմանի գործողություններ և նախաձեռնություններ չլինեն: Որպեսզի փորձեր չարվեն դրանք անվանելու «միխոմայդան», «Սաակաշվիլիի ակցիաներ» կամ «Սաակաշվիլուն աջակցելու ակցիաներ»»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հրաժարվել է հարցաքննության համար մտնել Ուկրաինայի անվտանգության ծառայություն
- Սաակաշվիլին ընտանիքին միանալու իրավունք է ստացել
- «Դուք պատիվ չունեք». Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Պորոշենկոյին
- Ես Պորոշենկոյին գրել եմ՝ «Դուք ինձ ստորացրել եք». Միխեիլ Սաակաշվիլի