Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքներում շարունակվում են զանգվածային անկարգությունները:
Mehr գործակալությանը հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ին գրում է, որ տասը հազարավոր իրանցիներ մասնակցում են Քում, Առաք, Քերանշահ, Ահվազ, Աբադան, Իլամ և այլ խոշոր բնակավայրերում անցկացվող զանգվածային ցույցերին:
Ցուցարարները երկրի դրոշներով և երկրի առաջնորդ և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի դիմանկարներով վանկարկում են՝ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Մահ սատանային»՝ հայտարարելով Իրանի ներքին գործերին «արտաքին միջամտության» մերժման մասին: Ակտիվիստների խոսքով՝ «տնտեսական խնդիրները չեն ազդում Իրանի ժողովրդի վրա Իսլամական հեղափոխության սկզբունքների պաշտպանության համար»:
Հակակառավարական գործողությունները, որոնց մասնակիցները դժգոհություն են արտահայտել գների աճի կապակցությամբ, սկսվել են դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում: Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում, իրավապահների աշխատակիցներ: Իրանական իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են ավելի քան 450 ցուցարարների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան