ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր «սառը պատերազմ չի ուզում. Ստոլտենբերգ
Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր «սառը պատերազմ» և հանդես է գալիս Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության օգտին: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Գերմանիայի Deutsche Wirtschafts Nachrichten հրատարակությանը տված հարցազրույցում:
«Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք ավելի ինքնավստահ Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ չենք ցանկանում «սառը պատերազմի» կրկնություն և զինամթերքի մրցավազք, այլ հանդես ենք գալիս Մոսկվային հետ երկխոսության օգտին, թեև դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև շփումների քանակն ավելանում է և ռազմական ուղիներով կապերի ակտիվացմամբ:
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը հայտարարել է, որ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր և թշնամական, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, զարգանում է և դառնում ուժեղ նաև Հյուսիսատլանտյան դաշինքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան