Սիրիացի զինվորականները 6 բնակավայր են ազատագրել Համա նահանգում
Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգում կառավարական զորքերը վեց բնակավայր են ազատագրել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներից: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ Իդլիբի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ բանակը վերահսկողություն է իրականացնում քաղաքների նկատմամբ: Հարձակման ընթացքում Սիրիայի բանակը զավթել է սարքավորումներ, զենքեր, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ծանր գնդացիրներով հագեցված մեքենաներ:
Ավելի վաղ Սիրիայի ռազմական աղբյուրը հայտնել էր, որ Համա գավառի հյուսիսում գտնվող ութ գյուղից և բնակավայրից դուրս են բերել «Ջեբաթ ան-Նուսրա» խմբի ահաբեկիչներին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում ռուսական ուղղաթիռի վթարի պատճառը
- Սիրիան Թուրքիային և ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը իր տարածքից
- Պուտինը Սիրիայում ռուսական բանակի աշխատանքը գերազանց է գնահատել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան