2018-ը կլինի կրթության համակարգը յոլա տանելու հերթական տարին. Սերոբ Խաչատրյան
«Կրթության ոլորտի համար 2017 ակտիվ տարի էր, չեմ հիշում որևէ մեկ այլ տարի, որ կրթական թեմաներն այդքան հանրային քննարկվեին»,- Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով, չնայած ակտիվությանը, առանձնապես մեծ հաջողություններ չեղան ոլորտում. «Անցած տարի ներկայացվեց կրթության նոր ծրագիրը մինչև 2030 թվականի համար։ Ծրագիրը բանաձևային է, չի տալիս կոնկրետ լուծումներ, իրավիճակը չենք կարողանում հասկանալ, թե ինչ խնդիր ենք լուծելու։ Բարձրագույն կրթության մասին օրենքն էլ առաջադիմական տարրեր իր մեջ պարունակում է, բայց հարցն այն է, որ Հայաստանի պրոբլեմները մենակ օրենքի պրոբլեմներ չեն»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ 2017-ի կրթության բյուջեն կրճատվեց:
«Բյուջեն կրճատվեց բավական դաժան ձևով, սա թերևս ամենամեծ անակնկալն էր։ Կրթության բյուջեն առաջին անգամ թերևս երկար տարիների ընթացքում ոչ միայն տոկոսային է կրճատվում, այլ բացարձակ թվերով»,- նշեց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձի կրճատան հավանականությանը՝ ոլորտի փորձագետի կարծիքով՝ բուն բազային կրճատում հնարավոր չէ. «Բայց կարող է լինել այլ բան, դպրոցներում ուսուցիչները ստանում են լրավճարներ դասղեկության համար, պարգևատրումներ, այդ տեսակի կրճատումներ կարող է լինեն»։
Անդրադառնալով 2018-ի ակնկալիքներին՝ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ լավ ակնկալիքներ չունի:
«ՅՈւՆԵՍԿՕ-ն վերջերս մի հետաքրքիր բան հրապարակեց, որ պետությունները պետք է կրթությանը հատկացնեն ՀՆԱ առնվազն 4 տոկոսը, այսինքն սա մինիմումն է, բայց եթե մեզ մոտ այդ թիվը 2 տոկոս է, հուսալ ինչ-որ հրաշք կլինի, չէ։ Ժամանակն է՝ հասկանանք, որ կրթությունը տնտեսության ճյուղ է և չի կարող առանց գումարի զարգանալ։ 2018-ը կլինի համակարգը յոլա տանելու հերթական տարին»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սիրուն բառեր, որոնք չեն ասում՝ ինչպես պետք է զարգացնել երեխայի ինքնուրույն մտածողությունը. քննարկում
- Նախորդ ուսումնական տարում Հայաստանից ավելի քան 7000 աշակերտ է հեռացել
- «Փող կա ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ առնելու, բայց կրթության համար փող չկա՞». քննարկում
- 2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունենք. Լևոն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին