Թրամփի օրոք ԱՄՆ-ն ընդունել է վերջին 15 տարում ամենաքիչ թվով փախստականների
Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը ընդունել է 29 022 փախստականի, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 15 տարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով USA Today-ը։
Ըստ աղբյուրի՝ վերջին անգամ ԱՄՆ-ում այդքան քիչ թվով ապաստան հայցողների թույլատրվել է երկիր մուտք գործել 2002 թվականին, ինչը կապված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա» խմբավորման գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչությունների հետ։
Նշվում է նաև, որ Ջորջ Բուշ-կրտսերի և Բարաք Օբամայի օրոք փախստականների ընդունման քվոտաները տատանվել են տարեկան 70-80 հազարի միջակայքում։ 2016 թվականին ԱՄՆ-ում փախստականների թիվն այդ ծրագրով, որը տարածվում է իրենց հայրենիքում քաղաքական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով հալածանքների ենթարկվողների վրա, հասել է 94.8 հազարի։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում