2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 25 մլն հատ սիգարետ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18,1%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել 21 մլն 62,3 հազար հատ սիգարետ, իսկ 2017թ-ի հունվար-նոյեմբերին՝ 24 մլն 867.5 հազար հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14.7%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: