Տոնական կերուխումից հետո անհրաժեշտ է անցկացնել հետամանորյա բեռնաթափման օրեր
Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Ամանորին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի արդյունքում շատերն ավելորդ քաշ են հավաքում։ Այդ իսկ պատճառով Նոր տարվա տոնակատարությունից անմիջապես հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել:
Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից և «բնական» հյութերից։
Որոշ դիետոլոգների կարծիքով՝ Ամանորից հետո, եթե շատ չեք գիրացել, ապա պետք չէ հատուկ դիետաներ պահել, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:
Շատերը կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Սակայն դիետոլոգները խորհուրդ չեն տալիս հագեցվածության զգացումից նման կերպ ձերբազատվել:
Պարզապես մի քանի օր պետք է հրաժարվել մսեղենից և ձկնեղենից։ Խորհուրդ է տրվում շատ քանակությամբ հեղուկներ ընդունել, սակայն դա չպետք է լինի գազավորված կամ բնական հյութի տեսքով, որոնք շաքար են պարունակում։ Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն նաև կեֆիրը, մածունը, խնձորը:
Կարևոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. կանոնավոր քայլքը լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է այրել ճարպերը, սակայն պետք է հիշել, որ լավագույն արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ սննդակարգից հանում են յուղոտ մթերքները, խմորային ուտեստները, կիասֆաբրիկատները, քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան