Մակրոն․ Պետք է ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել, որպեսզի միջազգային հանրությունն ուժեղացնի Իրանի նկատմամբ ճնշումը։ Այս մասին նա հայտարարել է Ելիսեյան պալատում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով AFP-ն։
«Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ, բայց միաժամանակ չդադարեցնել բանակցությունները։ Ներկայումս, ըստ էության, փորձ է արվում վերականգնել Իրանի նկատմամբ «չարի առանցքը»։ Հասկանալի է այն արտահայտությունների էությունը, որոնք այդ առումով անում են ԱՄՆ-ը, Իսրայելը և Սաուդյան Արաբիան, թեև նրանց որդեգրած քաղաքականությունը կարող է հանգեցնել Իրանի հետ պատերազմի»,- ասել է Մակրոնը՝ անդրադառնալով այդ երկրների դիքորոշմանը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Մակրոնը հաստատել է, որ չի հրաժարվել Իրան այցելելու իր ծրագրերից, թեև այս շաբաթ նախատեսված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի այցը Իրան հետաձգվել է։ Նա միաժամանակ նշել է, որ Թեհրան իր այցի նախնական պայմանը այդ երկրում իրավիճակի հանդարտվելն է և ազատությունները հարգելը։ «Ներկայիս պայմաններում այցը հնարավոր չէ»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի բողոքի ցույցերի վրա չափազանց մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական մեդիան. իրանագետ
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան