Բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանն 88-րդն է. Forbes
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2018թ-ին բիզնեսի համար լավագույն երկրները։ Վարկանիշի առաջին տեղում Մեծ Բրիտանիան է:
Ընդհանուր առմամբ, ներառվել է 153 երկիր: Վարկանիշը կազմելու համար Forbes-ը դիտարկել է բիզնես միջավայրը ներկայացնող մի շարք ցուցանիշներ:
Աղբյուրի համաձայն՝ առաջատար տասնյակում են Նոր Զելանդիան, Նիդերլանդներ, Շվեդիան, Կանադան, Հոնկոնգը, Դանիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան: Ռուսաստանը 58-րդ տեղում է։
Հայաստանն այս վարկանիշում 88-րդն է, մինչդեռ մեր հարևան երկրները առաջատար դիրքերում են։ Մասնավորապես, Վրաստանը գտնվում է 52-րդ, Թուրքիան՝ 56-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ, իսկ Իրանը՝ 100-րդ հորիզոնականներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան