
Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
Թեհրանի արվարձանային քաղաքներում անցկացվել են խաղաղ ցույց-հավաքներ՝ ի նշան վերջին ցույցերի դատապարտման և ի աջակցություն կառավարության: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Խաղաղ ցույցերն անցկացվել են ուրբաթօրյա աղոթքներից հետո՝ Թեհրանում, ինչպես նաև արվարձանային մի շարք քաղաքներում:
Ցույցի մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել երկրի կառավարությանը, ինչպես նաև դատապարտել են բողոքի վերջին ցույցերն ու անկարգությունները, որոնք, իրենց գնահատմամբ, երկրի թշնամիների սադրանքի արդյունքն էին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստում
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է