Ճրագալույց է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 5-ին, նշում է Ճրագալույց Աստվածահայտնության տոնը։
Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը հայ Եկեղեցին անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
«Ճրագալույցի օրվա խորհուրդը շատ գեղեցիկ է: Այն նախատոնակ և կարապետն է պաշտամունքի 8 օրերի՝ բոլորը միասին Սուրբ Ծննդյան տոնի հետ՝ 9 օր: Ճրագալույցի օրը նմանակ է հավիտենության, որ աշխարհի լինելուց առաջ էր: Տոնախմբության 9 օրերը` օրինակ են հրեշտակների 9 դասերի փառաբանության, որոնք մեզ հետ միասին են տոնում, և մենք` նրանց հետ: Եվ դարձյալ, տոնի 9 օրերը խորհրդաբար հայտնում են Բանն Աստծո կույսի որովայնում ինը ամիս բնակվելը: Ճրագալույցի օրվան հաջորդող 8 օրերից 7-ը` նմանակ են այժմյան կյանքի, իսկ 8-րդը` հանդերձյալ երկրի միավորությունն ու անբաժանությունն է»,- գրում է Qahana.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում