Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել՝ կապված Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, նիստի ժամանակ կքննարկվի Իրանում ստեղծված դրությունը:
Խորհրդի կայքում նշված է, որ նիստի ժամանակ կքննարկվի իրավիճակը Մերձավոր Արևելքում: Նիստը կկայանա ԱՄՆ առաջարկով: Անվտանգության խորհրդի որոշ անդամներ կարծում են, որ Իրանում իրավիճակը այն հարցերի շարքում չէ, որ պետք է քննարկվեն ՄԱԿ-ի հարթակում:
Իրանի հարցով նիստի անցկացմանը դեմ է արտահայտվել Ռուսաստանը:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Իրանում կատարվողը համարել է այդ երկրի ներքին խնդիրը: Ռյաբկովը նաև ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ իրանական իրադարձություններին միջամտելուց հեռու մնալ:
Իրանում շարունակվում են ակտիվ հակակառավարական ցույցերը: Ոստիկանության հետ բախումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 21 Մարդ է մահացել: 100-ավոր ցուցարարներ ձերբակալված են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան