
Բորիս Ջոնսոնը և Ռեքս Թիլերսոնը քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հարցերը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հարցերը, գրում է «Կոմերսանտ.ռու»-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիաի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Ջոնսոնը մասնավորապես հայտարարել է իրանական միջուկային գործարքին Մեծ Բրիտանիայի հավատարմության և դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատելու պատրաստակամության մասին «Իրանի ապակայունացնող գործունեության հետ կապված միջոցառումների անցկացման նպատակով»:
Կողմերը քննարկել են նաև Իրանում անցկացվող հակակառավարական ցույցերը և պայմանավորվել են հետևել իրավիճակին:
Նրանք պայմանավորվել են շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը: Բացի այդ, Բորիս Ջոնսոնն ու Ռեքս Թիլերսոնը հայտարարել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը «վերակենդանացնելու» անհրաժեշտության մասին, ինչպես նաև քննարկել են Եմենի իրավիճակը:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը
- Մակրոն․ Պետք է ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումը
- Իրանի բողոքի ցույցերի վրա չափազանց մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական մեդիան. իրանագետ
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է
- Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել