Նոր փուլի տրամաբանական շարունակությունը նոր վարչապետի ընտրություններն են
2017-ը Հայաստանի համար նշանավորվեց նախ խորհրդարանական ընտրություններով։ Դրանք մի կողմից շարունակեցին սահմանադրական բարեփոխումների գործընթացը, մյուս կողմից բարձր գնահատականի արժանացան արտաքին աշխարհի կողմից։ Panorama.am-ի թղթակցի հետ զույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ամփոփելով անցնող տարին։
«Այս տարի բարեբախտաբար զերծ մնացինք վայրիվերումներից և մուտք ենք գործում համեմատաբար հանգիստ, կանոնավոր քաղաքական գործընթացների փուլ։ Այդ փուլի տրամաբանական շարունակությունը նոր վարչապետի ընտրություններն ու նոր կառավարության ձևավորումն են։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա դրանք կունենան շատ խրհրդանշական նշանակություն»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալի իրադարձություններին՝ Ալեքսանդր Մարկարովն առանձնացրեց թիրախային մի քանի ուղղություններ։
«Անցնող տարվա ընթացքում շարունակվեցին Արցախյան հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Թեև հակամարտության կարգավորման գործընթացն այս կամ այն չափով շարունակվում է և երկու երկրների նախագահների ու արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունենում, սակայն խնդրի լուծման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվել։ Ճիշտ է, սահմանային լարվածությունն ինչ-որ չափով նվազել է, սակայն դա տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ջանքերով»,- նկատեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ միջազգային տարբեր կառույցների անդամակցությանը, Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց՝ մեր երկիրը հաջողությամբ գործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ՝ ի դեմս բոլորովին վերջերս ստորագրված Հայաստան-Եվրամիություն նոր համաձայանգրի։
«Այս փաստաթուղթը շարունակվող փոխհարաբերությունների մեջ կարծես նոր էջ է հանդիսանում։ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն առայժմ խիստ ընդհանուր փաստաթուղթ է և իր արդյունավետությունը կարող է ցույց տալ պրակտիկ կիրառության մեջ»,- ամփոփեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող համաձայնագրին
- Կարասինը` ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ. ՌԴ-ն իր դաշնակիցներին երբեք ընտրության առջև չի կանգնեցրել
- 2017-ի ամենամեծ նվաճումը կարելի է համարել Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրումը. Աննա Կարապետյան
- Պետք է զգալի աշխատանք կատարել, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացվի. Սաջադ Քարիմ
- ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր. Վաչե Գաբրիելյան
- Արամ Սարգսյանը չի բացառում Հայաստան-ԵՄ համաձայնագրի դեմ փողոցային պայքար սկսելու տարբերակը. «Ժամանակ»
- Որքան է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման գործակիցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին