Լուչանո Սպալետտին՝ Մխիթարյանին թիմում ներառելու մասին
«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալլետտին մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանով և Խավյեր Պաստորով: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն:
«Շարունակել խոսել այն մասին, որ «Ինտեր»-ին սպասում է լայնածավալ փոխանցումային արշավ՝ այն բանից հետո, ինչ մեր ակումբը հասկացրեց, որ պետք է հարգել որոշակի ցուցանիշներ, մեզ վիրավորելու լավագույն ձևն է: Դա ճիշտ չէ և անհարգալից է:
Նոր ձեռքբերումների մասին մտքներն, ըստ իս, փոքրացնում են թիմի աճի հնարավորությունները: Դա սխալ ուղերձ է ողջ խմբի համար, քանի որ մեկ խաղացողը չի կարող փոխել թիմի ճակատագիրը, իսկ ավելի շատ փոփոխություներ մենք մեզ թույլ տալ չենք կարող: Իմ խաղացողները պետք է իմանան, որ ես իրենց վստահում եմ և հավատում եմ իրենց հնարավորություններին:
Կարող եք անուններ թվարկել՝ Մխիթարյան, Պաստորե, Վերդի, բայց նրանք կարժենան 30-ական միլիոն եվրո, իսկ մենք այդքան գումար չունենք: Այլ կերպ հնարավոր չէ, կամ պետք է գտնել ակումբ, որը կհամաձայնի խաղացողների փոխատեղմանը: Բոլորը դժվարություններ ունեն, ու բոլորը պետք է պահպանեն ֆինանսական արդար խաղի կանոնները»,- ասել է Սպալլետտին:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ չեմպիոն մեծացնելու մասին
- «Ինտերը» սկսել է բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ