Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը
Հարավային և Հյուսիսային Կորեաները հաջորդ շաբաթ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությանը:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Պեկ Թհե Հոնը, ավելի վաղ Փհենյանը հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Կվոնի անունից հեռագիր է ուղարկել, որ հունվարի 9-ին իր պատվիրակությանը բանակցությունների կուղարկի, որոնք կանցկացվեն ապառազմականացված գոտու Փհանմունջոմ բանակցային կետում:
Բանակցությունների հիմնական հարցերը կլինեն երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ համագործակցությունը Փհենչհանում Օլիմպիական խաղերի նախապատրաստման գործում: Համաձայնության հասնելու դեպքում 2 կողմերն քննարկումներն կսկսեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ:
Վերջին անգամ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բարձր մակարդակի բանակցություններ անցկացվել են 2015 թվականի դեկտեմբերին:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել էր բացել Փհենյանի և Սեուլի միջև երկար ժամանակ չգործող «թեժ գիծը»: Նույն օրը 2 երկրների ներկայացուցիչները կապի վերականգնված խողովակով հեռախոսային բանակցություն են վարել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան