Ղրիմում ստորագրահավաք է սկսվել՝ Վլադիմիր Պուտինի առաջադրմանն աջակցելու համար
Ղրիմում առաջին անգամ ստորագրահավաք է սկսվել ՌԴ նախագահ, 2018-ին կայանալիք ընտրություններում առաջադրված Վլադիմիր Պուտինին աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ստորագրահավաքը սկսվել է առևտրային կենտրոններից մեկի մոտ: Նախաձեռնողները վստահ են՝ բազմաթիվ տեղացիներ կցանկանան միանալ այդ ստորագրահավաքին, առավել ևս՝ հաշվի առնելով, որ Ղրիմն առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին և բոլորը տեսնում են՝ որքան շատ են դրական տեղաշարժերը Ղրիմում:
Ի աջակցություն ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված Վլադիմիր Պուտինի՝ ստորագրահավաքը կշարունակվի մինչև հունվարի 30-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Հայտնի է դարձել ՌԴ նախագահի ընտրությունների անցկացման ժամկետը