Շարապովան չինական մրցաշարում պարտություն է կրել
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կիսաեզրափակչում պարտվել է չեխ Կատերինա Սինյակովային: Հանդիպումը տեղի ունեցել Չինաստանի Շենչժեն քաղաքում, գրում է «Լենտա.ռու»-ն:
Հանդիպումը տևել է 1 ժամ 57 րոպե և ավարտվել 6:2, 3:6, 6:3 հաշվով՝ հօգուտ Սինյակովայի:
Եզրափակչում 21-ամյա Սինյակովան կխաղա աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպի հետ: Կիսաեզրափակչում ռումինացի մարզուհին 6:1, 6:4 հաշվով հաղթել էր իր հայրենակցին՝ Իրինա Բեգին:
Մինչ Շենչժենի մրցումները՝ Շարապովան WTA-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 59-րդ տեղը: Ռուս լավագույն մարզուհին Սվետլանա Կուզնեցովան է, ով 12-րդ հորիզոնականում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան