
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Australian Open-ին
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Ավստրալիայի բաց չեմպիոնատին՝ Մեծ սաղավարտի այս տարվա առաջին մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է «Мир24»-ը:
Իր որոշումը մարզուհին բացատրել է ոչ բավարար ֆիզիկական պատրաստվածությամբ: Դեկտեմբերի վերջին՝ ծննդաբերությունից հետո առաջին անգամ նա խաղացել է Աբու-Դաբիում՝ ցուցադրական մրցաշարի ժամանակ, որի արդյունքում էլ որոշում է կայացրել՝ առայժմ չմասնակցել Australian Open-ին:
«Աբու-Դաբիից հետո ես հասկացա, որ մոտ եմ անհրաժեշտ մարզավիճակին, սակայն դեռ չեմ հասել դրան: Ես չեմ ցանկանում մասնակցել, ուզում եմ ավելի մեծ ինչ-որ բանի հասնել: Այդ պատճառով էլ որոշում եմ կայացրել հրաժարվել Ավստրալիայի Բաց չեմպիոնատից»,- ասել է թենիսիստուհին:
36-ամյա Սերենա Ուիլյամսը յոթ անգամ դարձել է Australian Open-ի հաղթող, նա Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 23 անգամ: Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարը կանցկացվի հունվարի 15-ից 28-ը:
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ
- Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանն աղջիկ են ունեցել
- Սերենա Ուիլյամսը ՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի
- Սերենա Ուիլյամսը՝ «Australian Open»-ի չորրորդ շրջանում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին