Վրաստանի նախագահին մտահոգել է Միխեիլ Սաակաշվիլու դատավճռի հիմքը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին մտահոգել է այն, որ դատախազությունը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հետապնդելու հիմք է ճանաչել համաներման մասին սահմանադրական հոդվածը: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ այս քայլից հետո դատախազությունը նաև քաղաքական հայտարարություն է արել, ինչն էլ ավելի է խորացրել կասկածներն առ այն, որ փորձ է արվում սխալ մեկնաբանել սահմանադրական իրավունքը, և այս տեսանկյունից խնդիրներ ստեղծել սահմանադրական հավասարակշռության հարցում:
«Այսօր, երբ մենք նայում ենք այսպիսի կարևոր գործի քննությանը, անհանգստացնում է, որ դառախազությունը համաներման սահմանադրական իրավունքն օգտագործել է իբրև հիմք՝ հետապնդման համար: Ուզում եմ ընդգծել և այն, որ միջազգային տեսանկյունից՝ սա լուրջ հարցեր է առաջացնում և մեծ հարված հասցնում Վրաստանի քաղաքական հեղինակությանը:
Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին, քանի որ կասկածներ կան, որ հետապնդումը հենց այս հոդվածով նպատակ ունի սահմանափակել նախագահի սահմանադրական իրավունքները և թուլացնել այն արտոնությունները, որոնք տրված են նախագահին»,- ասել է Մարգվելաշվիլին: