Գիտնականներն ընտրել են աշխարհի լավագույն դիետան
U.S. News and World Report-ի փորձագետները ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից ընտրել են լավագույնը: Այս մասին, ըստ «Լենտա.ռու»-ի, նշված է Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում:
DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցումներ) կոչվող դիետայի էությունը կայանում է աղից, հագեցած ճարպեր և շաքար պարունակող սննդից հրաժարվելու մեջ, բացի այդ՝ դիետան օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Սննդաբանները հայտարարում են, որ DASH-ը ավելի լավ է աշխատում, քան հիպերտոնիայի դեմ շատ դեղամիջոցներ:
DASH-ն առաջին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի և ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը և նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից:
Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետևորդները 15 տոկոսով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են հակված սրտի կաթվածի, դիաբետի և քաղցկեղի, ինչպես նաև միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:
Հարակից հրապարակումներ`
- Տոնական կերուխումից հետո անհրաժեշտ է անցկացնել հետամանորյա բեռնաթափման օրեր
- Բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ
- Դիետաներ. Նիհարում ենք արագ և առանց վնասի
- Ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները
- Հոլիվուդյան նոր դիետա` մանկական կերի հիման վրա
- Արյան խմբով դիետաները արդյունավետ չեն