Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանում և ողջ աշխարհում բնակվող հայերին շնորհավորել է Սուրբ ծննդյան և ջրօրհնեքի տոների առթիվ: Վրաստանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ,նա նշել է, որ ժողովրդավարական և հաջող երկրի ստեղծման գործում հայ քաղաքացիների ավանդը մեծ է:
«Շնորհավորում եմ Սուրբ ծննդյան և ջրօրհնեքի տոների առթիվ մեր հայ համաքաղաքացիներին: Մենք միասին ենք ստեղծում ժողովրդավարական և հաջող երկիր, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ինքնահաստատվել սեփական գործողություններով: Հայերի դերը այս գործընթացքում մեծ է: Շնորհավորում եմ մեկ անգամ ևս և ցանկանում առողջություն»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան