Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավորի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից` երեկվա հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար:
Ֆուբոլային ակումբի պաշտոնական էջի փոխանցմամբ, Մոուրինյոն ասել է.
«Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: Ես այդ մասին նրան ասեցի: Ինձ էլ դուր չեկավ իմ արածը, քանի որ նա արժանի չէր դրան: Մխիթարյանը լավ էր խաղում, վատ չէր խաղում: Նա փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց նա թիմին դինամիկա էր հաղորդում:
Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին, մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից ու մյուսներից, որովհետև նա արժանի չէր»:
Հիշեցնենք, որ անցած գիշեր Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում ՄՅՈՒ-ն «Դերբի Քաունթի»-ի հետ հանդիպմանը 2:0 հաշվով հաղթանակ տարավ: Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջմանը:
Հարակից հրապարակումներ`
- Լուչանո Սպալետտին՝ Մխիթարյանին թիմում ներառելու մասին
- Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ չեմպիոն մեծացնելու մասին
- Bild. Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»
- «Ինտերը» սկսել է բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ