ՄԱԿ-ում Իրանին կոչ են անում լրջորեն վերաբերվել ցուցարարների պահանջներին
«Իրանի իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն ցուցարարների` ազատություն ու արժանի կենսամակարդակ ապահովելու վերաբերյալ պահանջներին»: Կազմակերպության պաշտոնական էջի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետների խումբը: Հատուկ զեկուցողների խումբը վրդովված է Իրանում սոցիալական բողոքների վերաբերյալ կառավարության արձագանքից, ինչպես նաև ավելի քան 20 ցուցարարների մահվան հաղորդումներից:
ՄԱԿ-ի իրավապաշտպանները կոչ են արել Իրանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և հարգել իրենց քաղաքացիների իրավունքները` ներառյալ կյանքի, խոսքի ազատության ու խաղաղ հավաքների անցկացման:
Փորձագետներն անհանգստություն են հայտնում այն մարդկանց ճակատագրի վերաբերյալ, ովքեր ձերբակալվել են ցույցերի ընթացքում, նրանք շեշտել են այդ մարդկանց իրավական օգնության տրամադրման, ինչպես նաև իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությունը:
Հատուկ զեկուցողները նաև մատնանշում են, որ Իրանի կառավարությունը արգելափակել է մի քանի սոցցանցեր, իսկ որոշ շրջաններում ինտերնետ ընդհանրապես չկա:
«Կապի միջոցների արգելափակումը համարվում է հիմնարար իրավունքների լուրջ խախտում»,-նշում են նրանք:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
- Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստում
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան