Թուրքիան մտադիր է ԵՄ չորս երկրներում քննություն իրականացնել իսլամաֆոբիայի վերաբերյալ
Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվել, որը քննելու է Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում իսլամաֆոբիայի դեպքերը: МК-ի փոխանցմամբ, հանձնաժողովն աշխատանքը սկսելու է հունվարի 9-ից:
Թուրք պատգամավորները կարծում են, որ հենց այդ չորս երկրներում են առավել վառ արտահայտված իսլամատյացության դեպքերը: Թուրքիայի խորհրդարանը մտադիր է այդ երկրներից թույլտվություն ստանալ, որպեսզի իր փորձագետները կարողանան աշխատել տեղում:
Հիշեցնենք, Ավստրիայում հայտարարել էին, որ 2018-ին երկրում ծնված առաջին երեխան թուրքական ծագումով աղջնակ է: Դրանք հետևել էին Ավստրիայի քաղաքացիների ռասիստական բնույթի քննադատություններ: Հենց դրա արձագանքն էլ եղել է Թուրքիայի խորհրդարանի նման քայլը: