Զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է. փոխնախարար
ՀՀ զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է: Այս մասին այսօր Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծին։
Նրա խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրների զինված ուժերն էլ ժամանակ առ ժամանակ արդիականացման խնդիր են դնում իրենց առջև. «Դա պայմանավորված է և զենքի շուկայում փոփոխություններով, և մարտական պատրաստվածության նոր հմտությունների ձեռք բերմամբ, ավելի քիչ ռեսուրսներով ավելի մեծ խնդիրներ լուծելու հրամայականներով։ Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը»:
Արտակ Զաքարյանը նշեց, որ հունվարին ծրագիրը կհաստատվի և բոլոր գերատեսչությունների համար կդառնա առաջնորդող փաստաթուղթ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին