Թուրքիայում արտակարգ իրադրության ռեժիմը դարձյալ կերկարաձգվի
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ևս երեք ամսով երկարաձգել երկրում արտակարգ իրադրության ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը:
Արտակարգ իրադրության ռեժիմը Թուրքիայում ներդրվել է 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձերից հետո՝ երեք ամսով: Այն հինգ անգամ արդեն եռամսյա ժամկետով երկարաձգվել է: Նման որոշում է ընդունել Կառավարությունը, որոշումը հաստատել է խորհրդարանը:
Թուրքիայի ընդդիմությունը, ինչպես նաև ԵՄ առաջնորդներից ոմանք քննադատել են այդ որոշումը՝ մեկնաբանելով, որ դա սպառնալիք է երկրի քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին:
«Մեծ է հավանականությունը, որ ազգային անվտանգության խորհուրդը և նախարարների կաբինետը որոշում կընդունեն ևս երեք ամսով այս ռեժիմը երկարաձգելու մասին, որից հետո այդ որոշումը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը»,- ասել է Բոզդագը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով դատախազությունը 159 հոգու համար ցմահ ազատազրկում է պահանջել
- Թուրքիայում հեղաշրջման փորձի համար 17 մարդ ցմահ կազատազրկվի
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 26 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան