Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ միշտ Իրանի հետ է. Թևան Պողոսյան
Երբ որևէ իրադարձության մասին չապացուցված տեղեկություններ են տարածվում, յուրաքանչյուր երկիր փորձում է այդ տեղեկությունն օգտագործել իր օգտին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների տարածած այն լուրին, թե իբր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ձերբակալված է:
Թևան Պողոսյանի համոզմամբ, Ռուսաստանը փորձում է շեշտել, որ Իրանի նախկին նախագահը կարող է ինչ-որ նախաձեռնություններ ցուցաբերել՝ նպաստելու երկրում սկիզբ առած անհանգստություններին։ Բացի դա՝ այդ երկիրը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ը հայտարարում է Իրանում ստեղծված իրավիճակին աջակցություն ցուցաբերելու մասին։
Հարցին՝ ի՞նչը կարող էր Ռուսաստանին շահագրգռել ստեղծված իրավիճակում Ահմադինեժադի ձերբակալության վերաբերյալ չճշտված տեղեկություն տարածել, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Ռուսաստանին խնդիրն այս պահին ցույց տալն է, որ ԱՄՆ-ն ձգտում է միջամտել Իրանի ներքին գործերին, իսկ ինքը փորձում է նպաստել իրանական իշխանությունների քաղաքականությանը, նրանց օգտին բացահայտումներ է անում։ Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքը միշտ Իրանի հետ է և այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը հակասություններ ունի Միացյալ նահանգների հետ»։
Փորձագետի խոսքով, ամեն դեպքում դժվար է ասել՝ ինչու են ռուսական լրատվամիջոցները նման տեղեկություններ տարածում։
«Հավանաբար փորձում են սենսացիաներ փնտրել։ Երևի ինչ-որ աղբյուր են գտել, փորձում են դրա հիման վրա քաղաքականություն կառուցել։ Բայց քանի որ Ահմադինեժադի ձերբակալության լուրերը չեն հաստատվել, ռուսական կողմի նման արարքը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքականությունը, որ փորձում էր որդեգրել Ռուսաստանը, փաստորեն, այդպես էլ չիրականացավ»,- ասաց փորձագետը։
Հիշեցնենք, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը հերքվել են: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է ցուցարարներին աջակցություն հայտնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կարող է օգտվել իրանական խառնաշփոթից և Արցախում պատերազմ սանձազերծել. թուրքագետ
- Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը չեն հաստատվել
- ՄԱԿ-ում Իրանին կոչ են անում լրջորեն վերաբերվել ցուցարարների պահանջներին
- Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
- Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստում
- Մակրոն․ Պետք է ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումը
- Իրանի բողոքի ցույցերի վրա չափազանց մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական մեդիան. իրանագետ
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան