
Հնարավոր է ֆուտբոլի Աշխարհի առաջնության հիմնը կատարի Լեդի Գագան
Հայտնի երգչուհի Լեդի Գագան հնարավոր է դառնա Ռուսաստանում անցկացվելիք 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական հիմնի կատարողը: Այս մասին գրում է sport-express.ru-ն՝ վկայակոչելով Daily Star-ին:
Երգչուհին արդեն ձայնագրել է երգը, որն ուղարկվել է ՖԻՖԱ, որպեսզի այն հաստատվի:
Նշվում է, որ եթե ՖԻՖԱ-ն չհաստատի, ապա նրա երկրպագուներն ամեն դեպքում կարող են լսել երգը առաջնության ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում և Եկատերինբուրգում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին