Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կարող են վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության իրենց որոշումը, եթե ԱՄՆ-ն չկատարի 2015 թ. «միջուկային գործարքով» ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Եթե ԱՄՆ-ն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով ստանձնած իր պարտավորությունները չկատարի, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է որոշումներ ընդունել, որոնք կարող են առնչվել նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ ընթացիկ համագործակցությանը»,- ասել է Իրանի Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության նախագահ Ալի Ակբար Սալեխին:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պետությունը պատրաստվում է խորհրդակցական քննարկում անցկացնել ԵՄ երեք անդամ-երկրների հետ՝ կապված միջուկային համաձայնագրի հետ: