Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը
ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:
Իսկ 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։
Նշենք, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկները դեռևս 2017թ. դեկտեմբերի 28-ին քննարկվել են նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների մասին որոշման նախագիծը խմբագրվել և ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը
- «Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն
- Աջ ղեկով մեքենա ունեցողները կրկին փողոց են դուրս եկել
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- «Չենք թողնի, մինչև վերջ կպայքարենք». Աջ ղեկով մեքենաների վարորդները վճռական են. «Ժողովուրդ»
- Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա կիրականացնեն. «Հայոց աշխարհ»
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին