«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը Թուրքիայի նախագահական ընտրություններին կսատարի Էրդողանին
«Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ 2019թ. Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու է երկրի ներկայիս նախագահին և իրենց կողմից այլ թեկնածու չի առաջադրվելու:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Բահչելին նշել է, որ 2019թ. ընտրություններին ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը:
ԱՇԿ-ի առաջնորդի խոսքով՝ իրենք հավաստիացած էին, որ Թուրքիայում սահամանադրական փոփոխությունների նպատակով իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ համագործակցությունը Թուրքիային մեծ օգուտ կբերեր:
Եվ այժմ իրենք նույնպես հավատում են, որ եթե ԱՇԿ-ն և ԱԶԿ-ն 2019թ. նախագահական ընտրություններին 1 թեկնածուով ներկայանան, ապա դա նույնպես Թուրքիային օգուտ կբերի:
Իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Բահչելին ասել է, որ դեռևս որոշված չէ իրենք առանձին են մասնակցելու այդ ընտրություններին, թե ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան