Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը չեն հաստատվել
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը հերքվել են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանն, ով այս օրերին հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Սա շատ հետաքրքիր երևույթ է Իրանի պարագայում, նախկին նախագահների մասին միշտ նման լուրեր են տարածվում: Պետք է նշել, որ այս պահին էլ Ահմադինեժադի երկու տեղակալներն էլ ազատազրկման մեջ են, մեղադրվում են կաշառակերության, ֆինանսական չարաշահումների մեջ»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է ցուցարարներին աջակցություն հայտնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում Իրանին կոչ են անում լրջորեն վերաբերվել ցուցարարների պահանջներին
- Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
- Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստում
- Մակրոն․ Պետք է ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումը