Հակառակորդն անընդհատ ձևեր, մեթոդներ է փնտրում հայ զինծառայողներին խոցելու համար. Մովսես Հակոբյան
Առաջնագծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողը որևէ խախտում չի կատարել, իսկ դեպքի մանրամասները կպարզի քննությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Զինծառայողին օգնության է շտապել հրամանատարը, որը նույնպես վիրավորվել է: Օպերատիվ խմբի մեքենան, որը մեկնել է դեպքի վայր` պարզելու հանգամանքները, ընկել է կրակի տակ: Այստեղ ևս մեկ զինվոր վիրավորվել է»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ զինծառայողները թեթև վիրավորում են ստացել:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց սպայի սխրագործությունը, որը մեկ վայրկյան չի մտածել և նետվել է իր զինվորի կյանքը փրկելու համար:
Նա նաև նշեց, որ հակառակորդն անընդհատ ձևեր, մեթոդներ է փնտրում հայ զինծառայողներին խոցելու համար:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ Ամանորին հանգիստ է եղել, կրակոցները բավականին քիչ են եղել, որևէ միջադեպ բանակում չի արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
- Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան