Տիգրան Հարությունյանը՝ Ալ-Աին շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող
Տոնական օրերին ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացել է պատանեկան մրցաշար, որին իրավունք են ունեցել մասնակցելու մինչև 20 տարեկան շախմատիստները: Մրցաշարին մասնակցել են 11 երկրների 143 շախմատիստ, այդ թվում 2 գրոսմայստեր և 6 միջազգային վարպետ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակել են 7-ական միավոր և կիսել են 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները:
Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան