«Ելք»-ը որևէ ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ երթին. Անի Սամսոնյան
«Ելք» դաշինքը որևէ քաղաքական ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ իր կազմակերպած ակցիային, որը տեղի կունենա հունվարի 19-ին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենց միանալու կոչով դիմել են թանկացումների մասին բազմիցս քննադատական ելույթներով հանդես եկած «Ծառուկյան» դաշինքին։
«Հայտարարությունը, որ մենք տարածել ենք, ընդհանուր և բաց հայտարարություն է։ Կարող են միանալ բոլորը։ Մենք որևէ մեկին անհատապես չենք դիմել, մենք հրավիրում ենք բոլորին։ Ովքեր ցանկություն կունենան մասնակցել երթին, սիրով»,- նշեց մեր զրուցակիցը։
Իսկ հնարավոր՞ է, որ որևէ կուսակցություն արդեն իսկ դիմել է «Ելք» դաշինքին՝ բողոքի երթին միասին մասակցելու առաջարկով, հետաքրքրվեցինք Անի Սամսոնյանից։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ տեղեկացնելով, որ որևէ քաղաքական ուժ առայժմ պաշտոնապես չի արձագանքել իրենց հայտարարությանը։ Սակայն «Ելքը» պատրաստակամ է ձայնի իրավունք տրամադրելու երթի մասնակից քաղաքական ուժերին։
«Մենք հստակ պահանջներ ենք ձևակերպել, որոնք հնչեցնելու ենք բողոքի երթի ժամանակ։ Դրանք ուղղված են վառելիքի թանկացման և եկամտային հարկի դեմ։ Թե ԱԺ ամբիոնից, թե այլ հարթակներից ներկայացնելու ենք այդ պահանջները, բացի այդ՝ պահանջելու ենք, որպեսզի չեղյալ հայտարարվեն Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները և ակցիզային հարկի մասին օրենքը։ Այսինքն՝ պահանջելու ենք վերադառնալ նախնական դիրքեր»,- նշեց Երևանի ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ելք» պատգամավորական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ․
Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։
Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ
Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը»։
Հ.Գ. Հատկանշական է, որ «Ելք»-ը թանկացումների դեմ բողոքի երթ կազմակերպում է ճիշտ այն ժամանակ, երբ հարևան Իրանում հազարավոր ցուցարարներ թանկացումների դեմ բողոքի կոչերով դուրս են եկել փողոցներ։ Զուտ պատահականություն է սա, թե նախապես մտածված քայլ, դժվար է ասել։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ
- Բոլոր կանխատեսումներով, գալիք տարի թանկացումներ կնկատվեն նաև վառելիքի շուկայում. Վազգեն Սաֆարյան
- Մսի և կարագի գները աշխարհում էժանանում են, Հայաստանում՝ ընդհակառակը. ՀԺ
- Մեր գործընկերները հարցը մի քիչ ավելի սրացված են ներկայացրել. Վարդան Արամյանը՝ թանկացումների մասին
- Չեմ պատասխանում էդ հարցին. Արտակ Սարգսյանը՝ թանկացումների մասին
- Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. գեներալ Սարոյանը՝ թանկացումների մասին
- Կարագի, ձվի, բենզինի շուկաներում թանկացումներն անհիմն չեն. Արտակ Շաբոյան
- 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել. Վախթանգ Միրումյան
- Հոկտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 4.2% և 2.0%-ով
- Հայաստանին թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին