Գ. Իսկանդարյան. Ցնցումներով լի Իրանը չի բխում Հայաստանի շահերից
«Ցնցումներով լի Իրանը բացարձակապես չի բխում Հայաստանի ազգային անվտանգության շահերից»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա խոսքով, Իրանում իրավիճակի սրացման հետևանքով իրանցիների մեծ հոսք կնկատվի դեպի Հայաստան: Բացի այդ, դա վատ ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական համատեղ ծրագրերի իրականացման վրա:
Նա հիշեցնում է, որ հարևան երկրում բողոքի ցույցերը ոչ թե քաղաքական, այլ սոցիալական ենթաշերտեր ունեն:
«Կարելի է հստակ ասել, որ երկրի ներսում կան լուրջ խմորումներ, որոնց տրամաբանական շարունակությունն էր այս ցույցերը»,-ասաց նա:
Իրանագետն ընդգծեց նախագահ Հասան Ռոհանիի արձագանքը, ով, բանախոսի գնատմամբ, կարողացավ շատ գրագետ մոտենալ ստեղծված իրավիճակին, հստակ մեսիջ արեց, որ ցույցերը միշտ էլ եղել են, բնական պրոցես է, երբ քաղաքացիները դժգոհում են կառավարության աշխատանքից:
«Սա ժողովրդավարության սկզբունքներին մոտ գործելակերպ է»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան. իրանագետ
- Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին
- Արմեն Իսրայելյան. Իրանի գործող կառավարությունը շատ բարդ իրավիճակում է
- ՄԱԿ-ում Իրանին կոչ են անում լրջորեն վերաբերվել ցուցարարների պահանջներին
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան