Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերի հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերի հետ: Panorama.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ հանդիպումները տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ին և 28-ին:
Հանդիպումների նպատակն էր վերահսկել նրանց պահման պայմանները և առողջական վիճակը, ինչպես նաև՝ օգնել նրանց՝ պահել կապն ընտանիքի հետ:
«Հանդիպումը տեղի է ունեցել՝ համաձայն մեր հանձնագրի, ընթացակարգերի, ինչպես մենք անում ենք: Մենք դա անում ենք պարբերաբար, այցելում ենք այդ անձանց, բայց այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասաց նա:
Ադրբեջանում ներկայում գերության մեջ են պահվում Արսեն Բաղդասարյանն ու Զավեն Կարապետյանը: Նրանց Բաքվում դիվերսանտ են հռչակել:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Զավեն Կարապետյանին
- Ա. Զաքարյանը կոչ է արել ԿԽՄԿ-ին՝ կազմակերպել այցելություն Զավեն Կարապետյանին
- Ոստիկանությունը տվյալներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանն անցած Զավեն Կարապետյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին