Իրանական Ասթարան ադրբեջանական Ասթարային կապող երկաթգծի բացման արարողությունը չեղարկվում է
Դեռ 2017թ. դեկտեմբերի սկզբին ինչպես իրանական, այնպես էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, ըստ որի՝ դեկտեմբերի 25-ին Իրանի Ասթարա քաղաքում կայանալու էր Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստը. այդ օրն Ասթարայում պետք է տեղի ունենար նաև իրանական Ասթարան ադրբեջանական Ասթարային կապող երկաթգծի բացման արարողությունը, որը սակայն հետաձգվեց և հայտարարվեց, որ այն տեղի կունենա 2018 թ. սկզբին:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր սակայն Բաքվում Իրանի դեսպանությունից հաղորդել են, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հունվարի 15-16-ը, սակայն ոչ թե Ասթարայում, այլ՝ Թեհրանում:
Իրանի դեսպանությունը երկաթգծի բացման արարողության վերաբերյալ չի նշել, միայն հավելելով, որ նիստի ընթացքում կքննարկվեն տնտեսական ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Ըստ ամենայնի՝ երկաթգծի բացման արարողության չեղարկումը կարող է պայմանավորված լինել ինչպես Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, այնպես էլ ֆինանսական ու տեխնիկական խնդիրներով, քանի որ առաջին անգամ, երբ չեղարկման վերաբերյալ հայտարարվեց, Իրանում իրավիճակը հանգիստ էր»,-նշում է Ա. Իսրայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան