Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկը 2019-ի նախագահական ընտրություններին կսատարի Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը՝ Ազգայնական շարժման կուսակցությունը, 2019 թվականի ընտրություններին նախագահի թեկնածու չի առաջադրի և կսատարի գործող նախագահ Էրդողանին։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է նշված կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին։
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի խոսքով, Ազգայնական շարժման կուսակցությունը և Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը, կարող են դաշինք ձևավորել։
Թուրքական ընդդիմադիր կուսակցությունն առաջին անգամ չէ, որ որոշել է համագործակցել իշխող կուսակցության հետ։ 2016-ին Բախչելիի քաղաքական ուժն Էրդողանին սատարել էր հանրապետության կառավարման կարգի փոփոխության հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա
- Մինչև 2019-ը պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասով. փորձագետ
- Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը