«Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ
Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը Երևանում երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների:
«Հայկական ժամանակ»-ը մեջբերել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումը, որում նշված է. «Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։
Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին