Հոկեյի «Արարատ» ակումբը երկու անգամ առավելության է հասել «Մետալլուրգ-2»-ի նկատմամբ
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում է անցկացրել «Մետալուրգ-2»-ի հետ և երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ է տարել՝ 8:2 և 6:3:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, «Արարատը» 34 խաղից հետո 68 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է վեցերորդ տեղը (ակումբների մեծամասնությունը երկու խաղ ավելի է անցկացրել):
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ հունվարի 10-ին և 11-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան