Արմեն Բիլյանը կշարունակի հացադուլը
Երևանում՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրին «Սասնա ծռեր» խմբի աջակիցները: Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն էր՝ «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին, ովքեր դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ են, տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ցուցարարները փորձեցին փակել Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը, ոստիկանները փորձում էին նրանց ուժով հեռացնել այդտեղից, ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամներ գործով դատաքննությունը:
Արմեն Բիլյանի փաստաբանը՝ Արմինե Ֆանյանը, տեղեկացրեց, որ արդեն 23 օր հացադուլի մեւջ գտնվող իր պաշտպանյալն առողջական ծանր վիճակում է, կյանքի համար վտանգ ներկայացնող դրության մեջ: Նա նիստը նախագահող դատավորին՝ Մեսրոպ Մակյանին, ներկայացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալից ստացված դիմումը, դրանում նշված էր՝ Արմեն Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը դատարանինն է: Մակյանն արձագանքեց, որ իրեն հասցեագրված դիմում նշված է՝ Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհաժեշտություն չկա։
Արմեն Բիլյանը նշեց, որ դուրս չի գալու հացադուլից: «Իմ մա՞հն եք ուզում, կստանաք ու պատասխան կտաք դրա համար ժողովրդին»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք բժշկական անհրաժեշտ հսկողություն իրականացվում է, նա պատասխանեց, որ իրեն բացարձակ հետաքրքիր չեն բժիշկները՝ բացի ճնշում չափելու պահից:
«Անհարմարվողականություն… դա ստաբիլ բան է, որ գրում, տալիս են բոլորին: Ինձ իմ առողջությունը բացարձակ հետաքրքիր չէ, ես թքած ունեմ»,- ասաց նա: «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանն էլ նախազգուշացրեց՝ կարող է կրկնվել «Հաց բերողի» պատմությունը, ապա փողոցային պայքարի կոչ արեց:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հացադուլավոր «Սասնա ծռերի» անդամների պահման պայմանների մասին
- ՄԻՊ-ը ստուգում է «Սասնա ծռեր»-ի առողջական վիճակը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին