Լարվել են Մանվել Գրիգորյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները։
«Ալեքսանյանը, ով մինչև վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանի, և այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ-ի ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին։ Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, և այն կարիքավորներին բաժանելու փոխարեն ուղարկվում է վաճառքի կետեր»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան