Լարիսա Ալավերդյան. ԱԺ-ն պետք է Ադրբեջանի ցեղասապան գործողությունների վերաբերյալ փաստաթուղթ ընդունի
Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին «Ընդդեմ իրավական կամայակությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն Ազգային Ժողովին կոչ է անում ընդունել մի փատաթուղթ:
«Վերջապես պետք է ընդունել մի փաստաթուղթ, որով կհստակեցվի առնվազն այն, ինչ հստակեցրել է Սովետական Հայաստանի գերագույն խորհուրդը 88 թվականին, 89 թվականին, 91 թվականին: Այդ ակտերում ջարդերը բնութագրվել են հենց որպես ցեղասպանություն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լ. Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օրից կլրանա Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցը: Ալավերդյանն ընդգծում է, որ Ադրբեջանը նպատակադրված իրականացրել է հայաթափման ծրագիր:
«Արդյո՞ք այդ խնդիրը ծագել է 1987 թվականին: Իհարկե, ոչ: Ուղղակի այդ ժամանակ մի նոր փուլ էր սկսել: Այդ տարիներին հայությունը պայքարում էր, որպեսզի փրկվի ոչնչացումից: Ահա հենց սա պետք է դրվի արցախյան խնդրի լուծման հիմքում»,-ասաց Ալավերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթը ուսումնասիրվելու մեծ անհրաժեշտություն դեռ ունի. Մարինա Գրիգորյան
- Արցախի ԱԺ-ը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը
- Սումգայիթի ջարդերը եղել են զգուշացում ամբողջ հայության համար. Ալավերդյան
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- «Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ կյանքի կկոչվի լայնածավալ նախագիծ»
- Շուտով կկայանա «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան