Հարսանիքից առաջ Մեգան Մարկլը ջնջել է սոցցանցերից իր բոլոր հաշիվները
Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարկլը, որը շուտով կդառնա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը, հարսանիքից առաջ ջնջել է սոցիալական ցանցերից իր բոլոր հաշիվները: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Մասնավորապես, արքայազնի հարսնացուն հրաժարվել է Instagram,Twitter սոցցանցերում իր հաշիվներից, մինչդեռ նա եղել է սոցցանցերի ակտիվ օգտատեր։ Նշվում է նաև, որ դերասանուհին երկար ժամանակ ակտիվ վարել է իր անձնական՝ «The Tig» լայֆսթայլ նախագիծը, որը նույնպես փակել է 2017թ-ին:
Նշվում է, որ այդ քայլին շատերն էին սպասում, քանի որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները անձնական էջեր չունեն սոցցանցերում և նախընտրում են իրենց մասին համացանցում տեղեկությունները տարածել իրենց ներկայացուցիչների ու Քենսինգթոնյան պալատի պաշտոնական հաշիվների միջոցով։
Ըստ աղբյուրի՝ սոցցանցերից Մեգանի դուրս գալը կապված է մայիսին կայանալիք հարսանիքով և նոր կարգավիճակով. գարնանից նա կդառնա թագավորական ընտանիքի անդամ:
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը՝ Սուրբծննդյան տոնակատարություններին
- Հրապարակվել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պաշտոնական լուսանկարները
- Հայտնի է դարձել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի օրը
- Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնությունից պետբյուջեն 60 մլն ֆունտով «կհարստանա»
- Մոխրոտիկները. գեղեցկուհիներ, որոնք ամուսնացել են արքայազների հետ
- Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը կկայանա 2018թ-ի մայիսին
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առաջ
- Արքայազն Հարրին և դերասանուհի Մեգան Մարքլը նշանվել են
- Արքայազն Հարրին Մեգան Մարկլին ծանոթացրել է Եղիսաբեթ II-ի հետ
- Մեգան Մարկլն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր և արքայազն Հարրիի սիրավեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին